«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մեկնաբանել է թիմի՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու փաստը։
«Ես լիովին հիասթափված եմ։ Սրա համար բացարձակապես արդարացում չկա։ Մենք ունեինք այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Չեմպիոնների լիգա մտնելու համար, բայց չհաջողվեց: Մենք «Լիվերպուլն» ենք, և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը նվազագույնն է: Կներեք, բայց դեռ շուտ է ոգևորող կամ լավատեսական գրառման համար: Մենք հիասթափեցրել ենք ձեզ»,- թվիթերում գրել է Սալահը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ «Լիվերպուլը» 66 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Չորրորդ տեղում գտնվող «Նյուքասլ Յունայթեդն» ունի 70 միավոր: