Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 4։1 հաշվով հաղթեց «Չելսին»։
Հանդիպման առաջին կեսում տանտերերից աչքի ընկան Կազեմիրոն և Անտոնի Մարսիալը։
Երկրորդ խաղակեսում տանտերերից աչքի ընկան Բռունու Ֆեռնանդեշը և Մարկուս Ռեշֆորդը։
Հյուրերից միակ գոլը հանդիպման վերջնամասում խփեց Ժոաո Ֆելիքսը։
37 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 72 միավորով բարձրացավ 3-րդ տեղը։ ՄՅՈւ-ն 2 միավորով առաջ է 4-րդ տեղում գտնվող «Նյուքասլից», և 6 միավորով՝ 5-րդ տեղում գտնվող «Լիվերպուլից»։
Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը մրցաշրջանը կավարտի լավագույն քառյակում և հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայում։