Պեպ Գվարդիոլան ասել է, որ իր հաղթանակը Պրեմիեր լիգայում այնքան էլ կատաղի չի տոնել։
«Ժամը 22։30-ին կնոջս հետ անկողնում էի։ Ես ուժասպառ էի։ BBC-իով դիտեցի Matchof the Day-ը և քնեցի երեխայի պես: Բայց խաղացողներն արեցին այն, ինչ պետք է անեին: Երբ հաղթում ես Պրեմիեր լիգան, պետք է տոնել այն։
Նրանք տոնում էին իրենց ընտանիքներով և զվարճանում… Հաջորդ առավոտ շոգեբաղնիքի ժամն էր, իսկ հաջորդ օրը՝ կեսօրից հետո՝ զրույց. «Տղե՛րք, վաղը երեկոյան Բրայթոնում դուք պետք է պատրաստ և էներգիայով լի լինեք։ Եվ նրանք դա արեցին»,-«Մանչեսթեր Սիթիի» մարզչի խոսքերն է փոխանցում City Xtra-ն։