Խոսե Ռեյնան Միկել Արտետայի հաջողությունը որպես մարզիչ վերագրում է «Բարսելոնայի» ակադեմիային:
«Կարծում եմ, որ «Բարսելոնայում» նրա դիրքում գտնվող ֆուտբոլիստները (Արտետան խաղում էր կիսապաշտպանի դիրքում՝ հեղ․) լավագույնն են պատրաստված: Նրանք ի վերջո բոլորից լավ էին հասկանում ֆուտբոլը, և դա նորմ էր:
Միկելը ծնվել է մարզիչ լինելու համար՝ կարծում եմ։ Նա ցույց տվեց իր խելքը թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։
Փիլիսոփայությունը թիմակիցներին քեզնից բարձր դնելն է: Սա նշանակում է, որ դուք պետք է բաց թողնեք ձեր էգոն: Որոշ խաղացողներ դա չընդունեցին և հաջողության չհասան։ Մյուսները հասկանում էին, որ խոսքը ոչ թե իրենց զոհաբերության, այլ իրենց խաղը թիմակիցներին հարմարեցնելու մասին է:
Արտետան և Գվարդիոլան հենց այդպես էլ արեցին. երբ խաղացողը ստանում էր գնդակը, նա ասում էր «շնորհակալություն», քանի որ այն ընկնում էր ճիշտ այնպես, ինչպես ինքը ցանկանում էր: Արտետան, ինչպես Պեպը, անշահախնդիր էր և խաղում էր ուրիշների համար: Նրա էությունն այն էր, որ աշխատի թիմի համար և օգնի մյուսներին բարգավաճել:
Նա նույնն է անում իր խաղացողների հետ հիմա («Արսենալում»). մարզում է նրանց այնպես, որ նրանց միակ առաջնահերթությունը թիմակիցների հետ համագործակցելն է: Արտետան փորձում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կրեատիվությունը ծաղկում է»,- ասել է «Վիլյառեալի» դարպասապահը, որը նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում»: