«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոստովանել է, որ «Տոտենհեմը» միակ ակումբն է, որտեղ նա աշխատել է, բայց որի հետ սերտ կապեր չունի։
««Տոտենհեմը» միակ ակումբն է, որի հետ սերտ կապեր չունեմ։ Հավանաբար այն պատճառով, որ քովիդի ժամանակ մարզադաշտը դատարկ էր, և նախագահ Լևին ինձ թույլ չտվեց խաղալ եզրափակիչում և նվաճել գավաթը: Բայց սա միակ նման ակումբն է իմ կյանքում»,-Մոուրինյուի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
60-ամյա Մոուրինյուն իր կարիերայի ընթացքում գլխավորել է «Բենֆիկան», «Լեյրիան», «Պորտուն», «Չելսին», «Ինտերը», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և «Ռոման»: Մոուրինյուն «Տոտենհեմում» աշխատել է 2019-ից 2021 թվականներին։ Պորտուգալացին պաշտոնանկ է արվել Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից օրեր առաջ: Սա առաջին դեպքն էր 2002 թվականից ի վեր, երբ Մոուրինյուն հեռանում էր ակումբից՝ առանց գավաթ նվաճելու։