Մարզիչների շորթ-լիստը, որոնց ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, համալրվել է նոր անունով։ Մամուլը վաղուց էր գրում, որ Քրիստոֆ Գալտիեն մրցաշրջանի վերջում պաշտոնանկ է արվելու։
Le Parisien-ը հայտնում է, որ փարիզյան ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեին։ Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին Ժոզե Մոուրինյուի ու Տիագո Մոտայի նկատմամբ փարիզեցիների հետաքրքրության մասին։
ՊՍԺ-ն Էնրիկեին համարում է հարմար թեկնածու, քանի որ նա ունի մեծ փորձ, աստղային խաղացողների հետ շփվելու ունակություն, նա ցուցադրում է գրավիչ ֆուտբոլ, նա հարմար թեկնածու է նաև քանի, որ թիմն ունի մեծ թվով իսպանախոս խաղացողներ: