Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է մասնակցել Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը, տեղեկացնում է L’Equipe-ը:
Նշվում է, որ թիմի բժիշկները թույլ են տվել Պոգբային մարզվել թիմի հիմնական կազմում:
Այսպիսով, 26-ամյա կիսապաշտպանը կարող է հայտնվել «կարմիր սատանաների» հայտացուցակում:
Հիշեցնենք, որ նա հունվարին ոտնաթաթի վիրահատության էր ենթարկվել: ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Պոգբան մասնակցել է 7 հանդիպման և դարձել ՝ 2 գոլի հեղինակ:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»- «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա մարտի 8-ին: