«Վալենսիայի» կազմում հանդես եկող վրացի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակելու հնարավորություն ունի։
Այս մասին հայտնում է The Athletic-ը։ Աղբյուրի համաձայն՝ Մամարդաշվիլիի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Տոտենհեմը» և Բիրմինգհեմի «Աստոն Վիլան»:
22-ամյա վրացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում նա անցկացրել է 38 հանդիպում, որոնցում բաց է թողել 45 գնդակ։ Վրացի դարպասապահի գործող աշխատանքային պայմանագիրը «չղջիկների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։