Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում կմասնակցեն մայիսի 25-ից 28-ն անցկացվող World Challenge Cup-ին:
Մարմնամարզիկները հանդես կգան մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ, իսկ Հակոբ Սերոբյանը կլինի մրցաշարի մրցավարների թվում: