«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող և ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը կիսվել է իր կարծիքով, թե առաջին հերթին ինչն է անհրաժեշտ փոխել Մաուրիսիո Պոչետինոյին «Չելսիում»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 51-ամյա արգենտինացին այս ամառ կգլխավորի լոնդոնյան ակումբը։
«Կարծում եմ, որ Պոչետինոն պետք է փոխի խաղացողների մտածելակերպը, որը նրանք ունեն վերջին ամիսների ընթացքում: Մաուրիսիոյին մնում է հուսալ, որ ամառային դադարը խաղացողներին հոգեկան հանգստի հնարավորություն կտա, և նրանք կարող են նոր ուժերով վերադառնալ մինչև նոր մրցաշրջան»,- ասել է Նևիլը Sky Sports-ին:
«Չելսիի» ներկայիս մարզիչը Ֆրենկ Լեմպարդն է: Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է ինը հանդիպում, որոնցում հաղթել է միայն մեկ անգամ։ «Չելսին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 43 միավորով 12-րդն է:
























































