Ռիո Ֆերդինանդը Լա Լիգայի նախագահին հորդորել է հրաժարական տալ Վինիսիուսի մասին խոսքերից հետո։
«Պարզզապես հիմա հրաժարական տուր:
Զզվելի է, ամոթալի, նա այնքան կտրված է իրականությունից, որ ես իսկապես չեմ կարող հավատալ, որ այս տղային թույլ են տալիս հրապարակումներ անել սոցիալական ցանցերում:
«Ռասիզմի դեպքերը չափազանց հազվադեպ են». Այս տղան ոչինչից տեղյակ չէ՞: Ասում է՝ ընդամենը 9-ն է եղել։
Որքա՜ն կարեկցանք կա աշխարհի հանդեպ նրա ուղերձում»,- գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը՝ մեջբերելով Տեբասի թվիթը։
























































