Ֆրենկ Լեմպարդն ընդգծել է «Մանչեսթեր Սիթիի» ուժը «Չելսիի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակից հետո:
«Կարծում եմ, որ սա հիանալի թիմ է: Նա դա ցույց տվեց, և դրա համար էլ տրեբլի ճանապարհին է։
«Մանչեսթեր Սիթին» վերջին երկու ամիսների ընթացքում ցուցադրում է հիանալի ֆուտբոլ: Կարծում եմ՝ թիմը սահմանել է նշաձող, որը նրան առանձնացնում է մնացածից:
Այն կառուցվել է մի քանի տարիների ընթացքում, ակումբն անհավանական տեսլական ունի։ Ես մեկ տարի եղել եմ «Սիթիում» և հասկանում եմ, թե ինչու են այս մարդիկ բարձունքում և որքան լավ է ամեն ինչ կազմակերպված այնտեղ: Հետո մեծ մարզիչ ու շատ ուժեղ խաղացողներ հրավիրվեցին։ «Մանչեսթեր Սիթին» էտալոն է։
Նրանք աշխատում են, աշխատում են և աշխատում: Պեպը աշխատում է թիմը փոխելու և առաջ շարժվելու ուղղությամբ: Բոլորը ներգրավված են գավաթներ նվաճելու մակարդակի տանող գործընթացում: Ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ պետք է շատ աշխատեն, եթե ցանկանում են մտնել թիմ և նմանվել Հոլանդին կամ Դե Բրույնեին»,-«Չելսիի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում BBC-ն։























































