Լեհական մրցավարական թիմը՝ Շիմոն Մարչինիակի գլխավորությամբ, կսպասարկի Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպումը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին։
42-ամյա Մարչինիակի համար սա Չեմպիոնների լիգայի առաջին եզրափակիչը կլինի կարիերայում։
2018 թվականին նա սպասարկել է Կատարում կայացած Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը Արգենտինայի և Ֆրանսիայի միջև։























































