Տեսանելի ապագայում «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վաճառվել։ Անգլիական ակումբը ձեռք բերելու հավակնորդներից մեկը Կատարի շեյխ Ջասիմն է։
Շեյխ Ջասիմը ծրագրում է պայմանագիր կնքել աստղային հարձակվող Կիլիան Մբապեի հետ, եթե ձեռք բերի «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է TodoFichaes-ը:
ՄՅՈՒ-ն այս դեպքում կարող է բավականին տպավորիչ տրանսֆերային առաջարկ անել ինչպես ՊՍԺ-ին, այնպես էլ շահավետ պայմանագիր առաջարկել անձամբ խաղացողին։
Միաժամանակ նշվում է, որ 24-ամյա Մբապեն երբեք չի դիտարկել տրանսֆերի այլ տարբերակներ, բացի «Ռեալից»։ Մամուլում ֆրանսիացի հարձակվողի ապագան առավել հաճախ կապում են հենց մադրիդյան գրանդի հետ: