«Մարսելի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, 34-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում երկու թոփ ակումբներ։
ՊՍԺ-ն Սանչեսին դիտարկում է որպես Լիոնել Մեսսիի հավանական փոխարինող։ Սանչեսի վերադարձի հնարավորությունը դիտարկում է նաև Լոնդոնի «Արսենալը», որի կազմում նա ժամանակին հանդես է եկել։
Սանչեսի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է հունիսին, և կողմերը դեռ չեն կարողացել պայմանավորվել համագործակցության երկարաձգման շուրջ։ 2022/23 մրցաշրջանում Սանչեսն անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։