ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ֆրանսիայի գավաթի խաղարկությունում «Լիոնի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի հարձակվող Նեյմարի մասին.
«Նեյմարը շատ հանգիստ է դարձել: Նա շատ լավ խաղ անցկացրեց «Բորդոյի» դեմ: Ցավոք, արժանացավ կարմիր քարտի, բայց սա ֆուտբոլ է, ոչինչ փոխել հնարավոր չէ: Նա պատրաստվում է մյուս խաղին՝ պատրաստ կռվի, ինչը ակումբում շատ կարևոր է: Շատ կարևոր է, որ նա մեզ հետ է: Կարծում եմ՝ Նեյմարը դարձել է ավելի վստահ ու գտել է իր խաղը»,-ասել է Տուխելը:
Ֆրանսիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Լիոն»-«Յուվենտուս» խաղը կկայանա վաղը՝ մարտի 4-ին: