Իտալացի լեգենդար մարզիչ Արրիգո Սակին կիսվել է Չեմպիոնների լիգայի գալիք եզրափակիչի հետ կապված իր ակնկալիքներով, որտեղ «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Ինտերի» հետ։
««Սիթին» տպավորեց ինձ. նրանք պաշարեցին «Ռեալին», բարձր ճնշմամբ չթողեցին շնչել, խաղում էին խելահեղ տեմպով և բարձր ինտենսիվությամբ ու արագությամբ։ Գվարդիոլայի տղաներն ամենուր էին։ Շարունակական և միշտ լավ սինխրոնացված շարժումներ, շատ հստակ գաղափարներ, անձնազոհության մեծ ոգի և խաղային պլան, որը զգացվում է որպես երաժշտական միավոր:
«Ինտերին» մնում է միայն հուսալ, որ «Սիթին» չի խաղա եզրափակիչն այդքան խելահեղ տեմպով, որ նրանք առանց գնդակի չեն շարժվի, ինչպես «Ռեալի» հետ, այդպես չեն հարձակվի՝ օգտվելով ազատ տարածությունից։ Կարծում եմ, որ Գվարդիոլան կփորձի կրկնել նույն պլանը, քանի որ ցանկանում է վերահսկել հանդիպումը։
Այնուամենայնիվ, «Ինտերը» պարտության մասին մտքերով չի սկսում, ամենևին: Ավելացնեմ մի մանրուք՝ մի քանի ամիս առաջ Միլանի թիմը Ա Սերիայում այնպիսի ֆուտբոլ ցուցադրեց, որ եզրափակիչում ոչ ոք դրա վրա ոչ մի լումա խաղադրույք չէր կատարի, բայց հիմա շանսեր ունեն, և չեմ կարծում, որ դրանք շատ են փոքր։ Այս առաջընթացը, որը պետք է վերագրվի Ինձագիին, հանգեցրեց նրան, որ Ներաձուրրիները դուրս թողեցին նախ, «Բենֆիկային», ապա «Միլանին»: Մեկ բառով՝ մենք գերազանց թիմի մասին ենք խոսում։
Կարծում եմ, որ լավ խաղ է լինելու, և արդյունքը ոչ մի կերպ կանխորոշված չէ, չնայած այն հանգամանքին, որ շատերը դեռևս իրենց աչքի առաջ ունեն զարմանալի «Սիթիի» խաղ: Օբյեկտիվորեն ասած՝ «Ռեալին» խփած չորս գոլերը կարող են վախեցնել բոլորին, բայց ես համոզված եմ, որ «Ինտերը» թույլ չի տա իրեն վիրավորել։ Նրանք պետք է հավատան երազանքին»,- Սակիի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։























































