ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2028 թվականը։ Նոր պայմանագրով նրա աշխատավարձի մի մասը կախված կլինի անցկացրած հանդիպումների քանակից։ Ակումբի ղեկավարությանը հաջողվել է ներառել պայմանագրում բոնուս՝ արդյունքի համար։ Այս մասին հայտնում է RMC-ն։
Պարբերականի համաձայն՝ փարիզցիների բոլոր նոր պայմանագրերը կկազմվեն հենց այս կաղապարով։ Նախկինում այս սխեմայով պայմանագիրը երկարաձգվել էր մինչև 2026 թվականը կիսապաշտպան Մարկո Վերատիի հետ։ Կողմերը նոր պայմանագիր են ստորագրել նախորդ տարեվերջին։
29-ամյա Մարկինյոսը Փարիզում է 19 տարեկանից։