ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է թիմի ավագ Մարկինյոսի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ Բրազիլացին ՊՍԺ-ում է հանդես գալիս 2013 թվականից։
«Ես գոհ եմ պայմանագրի երկարաձգումից, շատ հպարտ եմ դրանով: Ինձ համար սա յուրահատուկ պահ է։ ՊՍԺ-ն միշտ վստահել է ինձ, ես նույնպես վստահում եմ ակումբին. Համոզված եմ, որ առաջիկա տարիներին մենք միասին կշարունակենք հաջողությունների հասնել»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը փարիզցիների կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: