Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսն արձագանքել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությանը։ «
«Երբ պայմանագիր ես կնքում «Ռեալի» հետ, անկախ նրանից՝ մարզիչ ես, թե խաղացող, պետք է հասկանաս, որ այստեղ սպասելիքներ մեծ են։ Մենք մի քանի անգամ հաջողության ենք հասել, բայց անհնար է ամեն տարի հաղթել Չեմպիոնների լիգայում»,- Կրոսի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Ինտերի» հետ։ Խաղը կկայանա հունիսի 10-ին՝ Ստամբուլում։























































