ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն բժշկական նկատառումներով բաց կթողնի փարիզցիների հաջորդ մարզումը։ Այս մասին հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։
Գալտիեն բաց կթողնի թիմի՝ մայիսի 18-ին կայանալիք մարզումը։ Հաղորդվում է, որ վաղը մասնագետը կվերադառնա իր աշխատանքին։ Այսօրվա մարզումը կանցկացնեն Գալտիեի օգնականներ Թիերի Օլեքսիակը և Ժոաո Սակրամենտոն։
Գալտիեն գլխավորել է ՊՍԺ-ն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Փարիզյան ակումբը Ֆրանսիայի Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը՝ անցկացրած 35 խաղից հետո վաստակելով 81 միավոր։