Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության (0:4) (առաջին խաղը՝ 1:1) մասին։
«Մենք չկարողացանք անել այն, ինչ խնդրեց Անչելոտին: Միշտ դժվար է խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Սա չի նշանակում, որ մենք վատ խաղացինք, պարզապես խաղացինք հիանալի թիմի դեմ»,- Վինիսիուսը խոսքն է մեջբերել Marca-ն։
«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղա «Ինտերի» հետ։ Հանդիպումը կկայանա Ստամբուլում՝ հունիսի 10-ին։























































