«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում իր թիմի մրցակցի՝ «Ռեալի» մասին՝ կասկածի տակ դնելով այն հանգամանքը, որ մադրիդցիները երկրորդ ծրագիր են ունեցել այն պարագայում, եթե անգլիացիները կարողանան չեզոքացնել գլխավոր սպառնալիքին՝ ի դեմս հարձակվող Վինիսիուս Ժունիորի։
«Մանչեսթեր Սիթին» պատասխան խաղում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»:
«Ռեալը» ֆանտաստիկ խաղացողներ ունի բոլոր դիրքերում։ Վինիսիուսը գլխավոր սպառնալիքն էր։ Բայց նրանք առհասարակ պլան Բ ունեի՞ն՝ նրան չեզոքացնելու պարագայում»,- Ուոքերի խոսքերն է փոխանցում BT Sport-ը։
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» կմրցի Միլանի «Ինտերի» հետ։ Որոշիչ խաղը կանցկացվի Ստամբուլում հունիսի 10-ին։ Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն է։























































