Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտության մասին։
«Մեծ խնդիրն այն էր, որ մենք չկարողացանք հարձակողական խաղ կառուցել: Մենք հնարավորություններ չստեղծեցինք, և «Սիթին» իրեն ավելի ու ավելի հարմարավետ էր զգում: Թվում էր, թե մեր բախտը չի բերում: Նրանք գոլ խփեցին, ապա Կրոսի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից։ Անցած մրցաշրջանում մեր բախտը բերեց նման մանրուքների առումով, բայց ոչ այս մրցաշրջանում:
Ընդմիջմանը մենք վստահ էինք, որ կարող ենք փոխել հանդիպման ընթացքը: Բայց մենք չխաղացինք մեր լավագույն խաղը, և դա թանկ արժեցավ մեզ համար:
Ավելի մանրամասն վերլուծություն կատարելու համար պետք է վերանայեմ խաղը։ «Մանչեսթեր Սիթին» անհավանական մրցաշրջան է անցկացնում, այդ թվում՝ ներքին առաջնությունում։ Ուստի մենք պետք է առավելագույնս խաղայինք»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: