«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Ռեալի» դեմ պատասխան խաղում (4:0) տարած ջախջախիչ հաղթանակը։
«Տանը մենք անհավանական հարմարավետություն ենք զգում մեր երկրպագուների հետ: Երբ հասնում ես Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, պետք է տոնել: Ցավոք, մենք ժամանակ չենք ունենա, քանի որ կիրակի օրը մենք կարող ենք նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը: Վաղը մենք կլինենք մեր ընտանիքների հետ, իսկ հետո կպատրաստվենք կիրակի օրվա խաղին։
Առաջին րոպեից զգացվում էր, որ մեր ֆուտբոլիստները պատրաստ են։ Հանգիստ էր, այս օրերին նրանք շատ էին կատակում, այնպես որ լարվածություն կամ անհանգստություն չզգացի։ Ես զգացի, որ այսօր մենք պատրաստ ենք ելույթին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք՝ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ կմրցի «Ինտերի» հետ։