Մադրիդի «Ռեալի» փոխնախագահ Էմիլիո Բուտրագենոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (0:4).
«Առաջին բանը, որ պետք է ասել, դա «Մանչեսթեր Սիթիին» շնորհավորելն է: Մրցակիցը մեզնից ուժեղ էր և արժանի էր եզրափակիչ դուրս գալուն»,- Բուտրագենոյի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կխաղա «Ինտերի» դեմ։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա Ստամբուլում՝ հունիսի 10-ին։