«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը հոբելյանական էր։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց Մադրիդի «Ռեալին» (4:0) և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։ Այս հաղթանակը 100-րդն էր Գվարդիոլայի համար Չեմպիոնների լիգայում։
Չեմպիոնների լիգայում Գվարդիոլայից ավելի շատ են հաղթել միայն Ալեքս Ֆերգյուսոնը (102) և Մադրիդի «Ռեալի» ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտին (107)։