ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը որոշել է այս ամառ հեռանալ ակումբից։ Իսպանացին կարող է վերադառնալ հայրենիք և խաղալ «Սևիլյայում»։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռամոսը չի երկարաձգի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։ Այսպիսով, պաշտպանը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն ազատ գործակալի կարգավիճակով։
Հաղորդվում է, որ խաղացողի շրջապատը հետաքրքրված է իսպանացու վերադարձով հարազատ թիմ՝ «Սևիլյա»: Կարմրասպիտակների մարզական տնօրեն Ռամոն Մոնչին երկար ժամանակ փորձում է բանակցություններ վարել Ռամոսի հետ պայմանագրի շուրջ։ Նշվում է, որ ամռանը բանակցություններում կարող է բեկումնային կետ լինել, քանի որ 37-ամյա պաշտպանը կլինի ազատ գործակալի կարգավիճակում և զգալիորեն կնվազեցնի իր աշխատավարձի սպասելիքները:
Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև այս տարվա հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 6 միլիոն եվրո։
Ռամոսը «Սևիլյայում» խաղացել է երեք տարի (2002-2005 թվականներին)։ Իսպանական ակումբի կազմում պաշտպանը գավաթներ չի նվաճել։