Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է թիմի ներսում «Արքայական ակումբի» խաղացողների հարաբերությունների մասին։
«Ամենակարևորը թիմն է. «Ռեալի» ֆուտբոլիստները շատ մոտ են միմյանց, մենք պատրաստ ենք պայքարել մեր ընկերների համար։
Սա մեր հաջողության գաղտնիքներից մեկն է: Երիտասարդ ֆուտբոլիստները լավ հարաբերություններ ունեն վետերանների հետ»,- ասել է Մոդրիչը նախախաղյին մամուլի ասուլիսի ժամանակ:
Այսօր Մադրիդի «Ռեալը» կանցկացնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Իսպանիայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Մոդրիչը «Ռեալի» հետ հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։