ՊՍՎ-ի կազմում հանդես եկող իվուարցի կիսապաշտպան Իբրահիմ Սանգարեն հայտնվել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետաքրքրությունների ոլորտում։ Այդ մասին հայտնում են Eindhoven Dagblad-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական գրանդը կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմակերպել 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը։
Հնարավոր գործարքի գումարը գնահատվում է 37 մլն եվրո։ Աֆրիկացու աշխատանքային պայմանագիրը հոլանդական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը:
Ընթացիկ մրցաշրջանում Սանգարեն Էրեդիվիզիում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: