«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում մրցակցի մասին: Նրա թիմը հաղթեց «Միլանին» ընդհանուր 3-0 հաշվով և կխաղա եզրափակչում:
««Ման․Սիթին» և Ռեալը» Եվրոպայի երկու լավագույն թիմերն են։ Ես ուրախ եմ մեզ համար:
Մեծ հետաքրքրությամբ կդիտեմ հանդիպումը, բայց նախասիրություններ չունեմ»,- մեջբերում է Ինձագիին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Եզրափակիչում «Ինտերի» մրցակիցը կորոշվի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» դիմակայությունում։ Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։