«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0) և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը.
«Առաջիկա մի քանի օրվա ընթացքում մենք կհասկանանք, թե ինչ ենք արել։ Մեզ համար դա երազանք էր, բայց մենք միշտ հավատում էինք դրան։ Դա անսովոր ուղի էր, իսկ այժմ էլ դերբիում հաղթելը կիսաեզրափակիչում: Այս ամենը շատ գոհացուցիչ է։
Ես հպարտ եմ, որ այստեղ եմ: Ես գիտեմ, թե ինչ ակնակալիքներ կային թիմից, երբ միացա ակումբին 2021 թվականի հունիսին, այն է՝ դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։
Այս տարի մենք ավելի առաջ գնացինք, բայց ոչ ոք չէր հավատում դրան։ Մենք արժանի ենք այն ամենին, ինչին հասել ենք։ Եվ հիմա եզրափակչում խաղալու երազանքն իրականացավ»,- ասել է Ինձագին Sport Mediaset-ի եթերում: