Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» 1-0 հաշվով հաղթեց «Միլանին» (առաջին խաղ 2-0):
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ով հանդիպման միակ գոլը խփեց 74-րդ րոպեին։
«Իհարկե, նա առաջին հերթին գոլը խփեց այս խաղում։
Բայց նա նաև միշտ պահում էր պաշտպաններին և շատ ակտիվ էր պաշտպանական գործողություններում: Իսկական ավագ»,- իրենց ընտրությունը բացատրել է ՈՒԵՖԱ-ի տեխնիկական դիտորդական խումբը:























































