Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» մրցում է «Միլանի» հետ։ Հանդիպման 42-րդ րոպեին վնասվածք ստացավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Ինտերի» հայ ֆուտբոլիստը զիջեց խաղադաշտում տեղը Մարցելո Բրոզովիչին։ Հաշիվը չի բացվել՝ 0։0։
Առաջին խաղում «Ինտերը» հաղթել էր 2։0 հաշվով։























































