ՊՍԺ-ն չի խանգարի Մարկո Վերատիի հեռանալուն թիմից այս ամառ։ Ինչպես հայտնում է Le Parisien-ը, փարիզցիները պատրաստ են բաժանվել 30-ամյա կիսապաշտպանից։
Վերատիի վերաբերմունքն աշխատանքին մեծ դժգոհութուն է առաջացրել ՊՍԺ-ում. դեկտեմբերի սկզբին նա վերադարձավ արձակուրդից 4 կգ ավելորդ քաշով․ նա արձակուրդը ստացել էր այն պատճառով, քանի որ Իտալիան չխաղաց 2022 թվականի Աշխարհի առաջնությունում: ՊՍԺ-ի ֆուտբոլիստները բացասաբար են արձագանքել Վերատիի ավելորդ քաշին։
ՊՍԺ-ն դժգոհ է ոչ միայն Վերատիի ապրելակերպից, այլև նրա ցուցադրած խաղից. կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղում կատարել է ընդամենը 1 գոլային փոխանցում։ Բացի այդ, Մարկոն շատ բարձր աշխատավարձ է ստանում ՊՍԺ-ում՝ ամսական ավելի քան 1 միլիոն եվրո։
Փարիզցիները պատրաստ են բաժանվել կենտրոնական կիսապաշտպանից՝ չնայած նրան, որ նրա պայմանագիրը երկարաձգվել է 2022 թվականի դեկտեմբերին։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ալ Հիլալն» ու «Յուվենտուսը»։