Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Ուգո Էկիտիկեի ծառայություններով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբն արդեն հարցում է ուղարկել փարիզցիների ղեկավարությանը 20-ամյա ֆրանսիացու հնարավոր տեղափոխության վերաբերյալ։
2022/23 մրցաշրջանում Էկիտիկեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: