Ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի երկրպագուները MLS-ի խաղում վանկարկել են Լիոնել Մեսսիի անունը։ Թիմն այսօր առաջնության տնային խաղում ջախջախեց «Նյու Ինգլենդ Ռևոլշըն» (2:1):
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացել է Դավիդ Ռուիսը։ Կարճ ժամանակ անց տանտերերի երկրպագուները սկսել են վանկարկել. «Մեսսի։ Մեսսի։ Մեսսի։
Նախկինում Մեսսիով ԱՄՆ-ի թիմի հետաքրքրության մասին բազմիցս հաղորդվել էր։
Տեղեկություն կար, որ Դևիդ Բեքհեմի «Ինտերը» կարող է Լեոյին տալ ակումբի 5% բաժնետոմս, որպեսզզի նրա հետ պայմանագիր կնքի մինչև 2025 թվականը՝ Մայամիի մարզադաշտի բացումը: Տեղեկություն կար նաև, որ Մեսսիի հայրն ու գործակալը կքննարկեն Լիոնելի տեղափոխությունն այս ամառ «Ինտեր»։