ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է թիմի երկրպագուների արձագանքի մասին հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ Լիգա 1-ի 35-րդ տուրի՝ «Այաչոյի» դեմ խաղում (5:0)։
Խաղի մեկնարկից առաջ մարզադաշտի հաղորդավարը հրապարակել է կազմերը, որի ժամանակ փարիզեցի երկրպագուները սկսել են սուլել արգենտինացու անունը հնչելուց հետո։
«Սուլոց եղավ։ Բայց շատ արագ մարզադաշտի մեծ մասը լռեցրեց նրանց՝ աջակցելու Մեսսիին: Նա մնաց կենտրոնացած՝ խաղն ակտիվացնելու և պահեր ստեղծելու ցանկությամբ։ Նա ընտելացել է դրան, քանի որ իր կարիերայում հայտնվել է բարդ իրավիճակներում»,- Գալտյեի խոսքերն է մեջբերում Yahoo Sports-ը:
ՊՍԺ-ն 35 հանդիպումներից 81 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: