Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ժիլբերտո Սիլվան խոսել է Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ապագայի մասին։
«Նեյմարի վերջին շաբաթները Փարիզում շատ տարօրինակ էին: Ես ճիշտ չեմ համարում, որ երկրպագուները նրա տան մոտ բողոքի ակցիա էին անցկացրել:
Կցանկանայի Նեյմարին տեսնել «Արսենալում»։ Ինձ նա շատ է դուր գալիս որպես ֆուտբոլիստ»,- ասել է Ժիլբերտոն Daily Cannon-ին։
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Նեյմարի պայմանագիրը փարիզյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: