Ֆրանսիական Լիգա-1-ի 35-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն Փարիզում 5:0 հաշվով հաղթեց «Այաչոյին»:
Փարիզյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մբապպեն, մեկ անգամ էլ աչքի ընկան Ռուիզը, Հակիմին, իսկ մեկ անգամ էլ մրցակցի ֆուտբոլիստը գրավեց սեփական դարպասը:
Առաջնության ավարտից 3 տուր առաջ ՊՍԺ-ն 81 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու 6 միավորի առավելություն ունի «Լանսի» նկատմամբ: