«Չելսիի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերը հնարավոր է դառնա ֆրանսիական «Նիցայի» նոր գլխավոր մարզիչը:
Ըստ Nice-Matin-ի՝ ակումբի սեփականատեր INEOS հիմնադրամի սպորտային տնօրեն Դեյվ Բրեյլսֆորդը ցանկանում է բրիտանացուն տեսնել այդ պաշտոնում:
Այժմ «Նիցան» մարզում է Դիդյե Դիգարը, ով չունի անհրաժեշտ մարզչական արտոնագիր։ Նա թիմը ստանձնեց ձմռանը՝ Լյուսիեն Ֆավրի հեռանալուց հետո։
Ապրիլի սկզբին «Չելսին» հայտարարեց Փոթերի հեռացման մասին, ով թիմը գլխավորել էր անցյալ տարվա սեպտեմբերին։
























































