ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ընդգրկվել է Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի նախնական հայտացուցակում և կարող է մասնակցել Տոկիո 2020-ին, տեղեկացնում է L’Équipe-ը:
Այդ ցանկում տեղ են գտել 80 մարզիկներ: Նշվում է, որ այն հետագայում պետք կրճատվի ՝ հասնելով 50-ի: Դրանից հետո վերջնական հայտացուցակում տեղ կզբաղեցնեն 18 ֆուտբոլիստներ, ում տարիքը չի գերազանցում 23 տարեկանը ու ևս 4 ֆուտբոլիստներ ՝ այդ սահմանից դուրս:
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կարող է թույլ չտալ Մբապեին մեկնել Տոկիո, քանի որ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի առաջնությունը ընդգրկված չէ միջացգային հանդիպումների խաղացանկում և ակումբները կարող են չտրամադրել իրենց ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ Մբապեն նախկինում նշել էր, որ շատ է ցանկանում մասնակցել Օլիմպիական խաղերին:
Հավելենք, որ Ֆրանսիայի այս առաջնությունում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 31 հանդիպման և դարձել ՝ 27 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ: