ՊՍԺ-ն որոշել է փոխարինող գտնել հարձակվող Լիոնել Մեսսիին։
Փարիզյան ակումբը մտադիր է թիմ հրավիրել անգլիական «Քրիսթալ Փելասի» ֆուտբոլիստ Մայքլ Օլիսեին։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը «արծիվների» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին ամռանը կհեռանա փարիզյան ակումբից։
























































