«Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն կարծիք է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին։
«Մեսսին մեծ ընտրություն ունի անելու, բայց ինչո՞ւ չգնալ: Սա նրա համար կարող է հետաքրքիր քայլ լինել։ Այնտեղ Մեսսին ու Ռոնալդուն կարող են օրինակ դառնալ տեղացի ֆուտբոլիստների համար։
Ինձ թվում է, որ սա իսկապես լավ տարբերակ է, բայց ես չգիտեմ Մեսսիի նախասիրությունները»,- ասել է Ֆիգուն մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Laureus World Sports Awards մրցանակաբաշխության ժամանակ։
Այս մրցաշրջանում 35-ամյա արգենտինացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։
























































