Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն համեմատել է ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսսիին ու Կիլիան Մբապեին։
«Մեսսին երկար տարիներ ցույց է տվել իր խաղամակարդակը, նա հիանալի է: Նա երկար տարիներ ամենաուժեղ ֆուտբոլիստն էր։
Բայց այժմ Մբապեն ավելի լավն է:
Նա ուժեղ է, արագ, գոլեր է խփում, նույնիսկ եթե նրա խաղը չունի այն կախարդանքը, որն ունի Մեսսին»,- մեջբերում է Կապելոյին Marca-ն։
























































