«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեուն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին.
«Նա լավագույն խաղացողն է, ում ես երբևէ հանդիպել եմ: Եվ նա «Միլանի» երկրպագու է: Նա պետք է գա «Միլան», — ասել է Լեուն The Residency-ին:
Մբապեն այս մրցաշրջանում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
























































