Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրի «Լիոն»-«Մոնպելյե» դիմակայությունը մտել է ֆրանսիական ֆուտբոլի պատմության մեջ։
75 տարվա ընթացքում սա երկրորդ հանդիպումն է, երբ երկու պոկեր է գրանցվել նույն խաղում։
«Լիոնի» կազմում Լակազետը դարձել է 4 գոլի հեղինակ: Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեի» կազմում էլ պոկեր է ձևակերպել թիմի առաջատար Վաին։
Այս խաղում տարօրինակ իրադարձությունները այս ամենով չեն ավարտվում։ Հյուրերը մինչև 59-րդ րոպեն առջևում էին 4:1 հաշվով, սակայն հետո չորս գնդակ բաց թողեցին, վերջինը՝ 100-րդ րոպեին՝ 11 մետրանոցից։
Բացի Լակազետից «Լիոնի» կազմում գոլի հեղինակ է դարձել նաև Դեյան Լովրենը:
























































