Ժան-Միշել Օլան լքել է ֆրանսիական «Լիոնի» նախագահի պաշտոնը։
Ինչպես հայտնում է OL Groupe ընկերության կայքը, որին պատկանում է ֆրանսիական ֆուտբոլային ակումբը, այս որոշումն ընդունել է տնօրենների խորհուրդը մայիսի 5-ին կայացած նիստում։ Տնօրենների խորհրդի ղեկավար է դարձել ամերիկացի գործարար Ջոն Տեքստորը, ով ակումբը ձեռք է բերել անցյալ տարվա վերջին։
74-ամյա Օլայի լիազորությունները՝ որպես «Լիոնի» նախագահ և գործադիր տնօրեն, դադարեցվել են։
Օլան «Լիոնի» նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 1987 թվականից։ Այս ընթացքում ակումբը դարձել է Ֆրանսիայի յոթակի չեմպիոն և երկրի գավաթի կրկնակի հաղթող։
























































