«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է մնալ ֆրանսիական թիմում, որի հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։ Ըստ աղբյուրի՝ փարիզցիները 35-ամյա ֆուտբոլիստին պայմանագիրը երկարաձգելու շահավետ առաջարկ են արել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին երկու շաբաթով զրկվել է փարիզյան թիմի մարզումներին և խաղերին մասնակցելու հնարավորությունից։ Սա պաշտոնապես չհաստատվեց, սակայն արգենտինացին իր սոցցանցերում ներողություն է խնդրել ՊՍԺ-ի անձնակազմից ու խաղացողներից։
Նշենք, որ շարունակվում են 35-ամյա Մեսսիի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին լուրերը։ Ի սկզբանե հաղորդվում էր, որ կապտանռնագույններն ամեն ինչ անում են արգենտինացու հետ պայմանագիր կնքելու համար, սակայն այլ աղբյուրներ գրում են, որ տեղափոխությունը դեռևս անհնար է «Բարսելոնայի» ֆինանսական հնարավորությունների պատճառով։