Ռիվալդոն Լիոնել Մեսսիին մեղադրել է ՊՍԺ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։
«Մեսսին Սաուդյան Արաբիա է գնացել առանց ՊՍԺ-ի թույլտվության և ի վերջո ստացել է երկու շաբաթով որակազրկում ակումբից։ Բոլորը խոսում են այն մասին, որ նա գնացել է Սաուդյան Արաբիա՝ իր պայմանագրի հարցերը քննարկելու համար։
Այնուամենայնիվ, ես մի փոքր հիասթափված էի, երբ տեսա, որ Մեսսին նման անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում իր ներկայիս ակումբի նկատմամբ, ինչը շատ անսովոր է նրա համար։
Նա, անկասկած, կարող էր ավելի լավ այլընտրանք գտնել՝ խոսել ակումբի հետ, սպասել, որ սաուդցիները գան Փարիզ, նույնիսկ սպասել, որ մրցաշրջանն ավարտվի։ Նա կարող էր փոխըմբռնման գալ ՊՍԺ-ի հետ, որպեսզի խնդիրներ չստեղծի։
Մեսսին միշտ եղել է օրինակելի , և նրա քննադատները սպասում էին նման բանի, որպեսզի հարձակվեն նրա վրա: Մեսսին կարող էր սպասել Լիգա 1-ի ավարտին»,- գրել է «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Betfair-ը։